Մատչելիության հղումներ

«Ո՛չ զանգել եմ Քոչարյանին, ո՛չ՝ հանդիպել». Գագիկ Ծառուկյան


«Ես ո՛չ զանգել եմ Քոչարյանին, ո՛չ՝ հանդիպել», - այսօր Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցին, թե հանդիպե՞լ է Հայաստանի երկրորդ նախագահին վերջինիս կալանքից ազատ արձակվելուց հետո, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«Ո՛չ զանգահարել եմ, ո՛չ հանդիպել եմ, կարաք անվտանգությանը դիմեք, ձեզ կտեղեկացնի», - ասաց Ծառուկյանը։

«Ազատության» հարցին, թե բացառո՞ւմ է ինչ-որ փուլում Քոչարյանի հետ համագործակցությունը, ԲՀԿ առաջնորդը պատասխանեց. - «Հարյուր անգամ Ձեզ բացատրեցինք, հարյուր անգամ նույն հարցը տալիս եք, ուրիշ հարցեր ունե՞ք»։

Մեկ այլ լրագրողի հարցին, թե Քոչարյանի հետ հանդիպելուց ինչո՞ւ է խուսափում, Ծառուկյանը պատասխանեց. - «Բայց խի՞ եմ խուսափում, ինչի՞ց եք ենթադրում, որ խուսափում եմ։ Որ դա չի եղել, չենք զանգել, չենք ասել, կապ չկա, ինչի՞ մասին է խոսքը»։

Դիտարկմանը, թե կար ժամանակ, որ նրա անունը կապում էին Քոչարյանի հետ, Ծառուկյանն այսպես արձագանքեց. - «Մենք ի՞նչ կապ ունենք, որ ասենք թե պետք է կապեն։ Ամեն մարդ էսօր իրավունք ունի քաղաքականությամբ զբաղվելու, էսօր օրը երկու հատ կուսակցություն է բացվում՝ ամեն մեկն իր քաղաքական տեսակետով, իր մոտեցմամբ, դա մեզ հետ ի՞նչ կապ ունի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG