Ֆրանսիական ոստիկանությունը այսօր ձերբակալել է մայիսի 24-ին Լիոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման ենթադրյալ հեղինակին: Այդ մասին այսօր հաղորդել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները:
Անցած շաբաթավերջին Լիոնի կենտրոնում ինքնաշեն պայթուցիկ սարքի գործադրման հետևանքով 13 մարդ էր վիրավորվել:
Ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ կասկածյալին հնարավոր է եղել գտնել պայթյունի վայրում հայտնաբերված ԴՆԹ նմուշների շնորհիվ: