Մատչելիության հղումներ

Լիոնում պայթյունի հետևանքով 13 մարդ է տուժել. ոստիկանները որոնում են մեղավորին


Ֆրանսիայի մեծությամբ երրորդ քաղաքում` Լիոնում, երեկ երեկոյան տեղի ունեցած պայթյունի մեղավորը դեռ չի հայտնաբերվել, ոստիկանները որոնում են կասկածյալին:

Ինքնաշեն պայթուցիկ սարքը գործի էր դրվել քաղաքի կենտրոնում` բանուկ փողոցներից մեկում, տուժել էր 13 մարդ: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը տեղի ունեցածը որակել էր որպես չարամիտ հարձակում։

Միջադեպի հետաքննությամբ այժմ զբաղվում է Փարիզի դատախազության հակաահաբեկչական ստորաբաժանումը: Իրավապահները խստացրել են հսկողությունը Լիոնում և Ֆրանսիայի մյուս խոշոր քաղաքներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG