Մատչելիության հղումներ

Ռումինացիները մերժել են հանրաքվեի դրված փոփոխությունները


Հանրաքվեն Ռումինիայում, Բուխարեստ, 26-ը մայիսի, 2019թ․
Հանրաքվեն Ռումինիայում, Բուխարեստ, 26-ը մայիսի, 2019թ․

Ըստ էքզիթ փոլի արդյունքների՝ երեկ Ռումինիայում անցկացված հանրաքվեի մասնակիցների ճնշող մեծամասնությունը մերժել են փոփոխությունները, որոնք կարող էին կասեցնել կոռուպցիայի դեմ պայքարի համար նախատեսված բարեփոխումները:

Հանրաքվեն, ըստ էության, ռումինացիների տրամադրությունների ստուգում էր արդարադատության և հակակոռուպցիոն օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ, որոնք առաջարկել է իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը:

Նախագահ Կլաուս Յոհաննիսը ողջունել է ընտրողներին 41 տոկոս մասնակցություն ապահովելու համար՝ պահանջվող առնվազն 30 տոկոսի փոխարեն։

Հանրաքվեի պաշտոնական արդյունքները կհրապարակվեն այսօր, սակայն արդեն նախօրեին Յոհաննիսը հայտարարել է հաղթանակի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG