Ռումինիայում այսօր համազգային հանրաքվեի է ներկայացվել ձախակողմյան կառավարական կոալիցիայի կազմած վիճահարույց փաթեթը, որը կարող է կասեցնել կոռուպցիայի դեմ պայքարի համար նախատեսված բարեփոխումները:
Ռումինիան համարվում է Եվրոպական միության ամենակոռումպացված երկրներից մեկը: Հանրաքվեն, որը նախաձեռնել է նախագահ Կլաուս Իոաննիսը, ընթանում է միաժամանակ անցկացվող Եվրախորհրդարանի ընտրությունների հետ:
Կլաուսին սատարում է Ռումինիայի աջակողմյան ընդդիմությունը: Փետրվարին հազարավոր ռումինացիներ բողոքի ցույցերով դատապարտել են կառավարության որոշումը, որն ընդունվել է առանց հանրային քննարկումների և ենթադրում է դատախազների անկախության սահմանափակում:
Եվրոպական միությունը դատապարտել է Ռումինիայի ձախակողմյան կառավարության այդ որոշումները: