Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին Երևանում տեղումներ չեն սպասվում


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Մայիսի 27-31-ը՝ Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ: Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում մայիսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները՝ Ստեփանավան - Տաշիր - Գոգավան, Դիլիջան - Նոյեմբերյան - Բագրատաշեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG