Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սալոմե Զուրաբիշվիլիին Վրաստանի պետական անկախության վերականգնման օրվա առթիվ


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին Վրաստանի պետական անկախության վերականգնման օրվա առթիվ:

«Դարերի ընթացքում հայ-վրացական հարաբերությունները զարգացել են մեր ժողովուրդների եղբայրական կապերի և պատմական ու մշակութային ընդհանրությունների հիման վրա: Գոհունակությամբ ուզում եմ ընդգծել, որ այսօր ձևավորված միջպետական հարաբերություններն այս ամենի ուղղակի արտացոլանքն են»,- նշել է Հանրապետության նախագահը։

Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունները տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանման երաշխիք են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG