Մատչելիության հղումներ

ՈւԵՖԱ-ի նախագահը պաշտպանել է Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու որոշումը


ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերին, արխիվ
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերին, արխիվ

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը պաշտպանել է Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու որոշումը:

Գերմանական Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում ֆուտբոլային կառույցի ղեկավարը պնդել է. «Մարդու իրավունքների պաշտպանության հարցը Ադրբեջանում խնդրահարույց է, սակայն դա խնդիր է նաև այլ եվրոպական երկրներում: Արդյո՞ք դա նշանակում է, որ Բաքվի երկրպագուները պետք է զրկվեն տեղում ֆուտբոլին հետևելու իրավունքից»:

Եզրափակիչը Բաքու տանելու՝ ՈւԵՖԱ-ի որոշումը սուր քննադատության թիրախում էր հայտնվել հատկապես «Արսենալ»-ի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պատճառով, ով օրեր առաջ հայտարարեց, թե որոշել է չմասնակցել խաղին՝ անվտանգության նկատառումներով: Հակադարձելով այդ քննադատություններին՝ ՈւԵՖԱ-ի նախագահը պնդել է. «Որոշումը Մխիթարյանինն է, Ադրբեջանը նրան տվել էր անվտանգության երաշխիքներ»:

Ֆուտբոլային երկրպագուներն ու «Արսենալ»-ի ֆուտբոլիստները, մինչդեռ, քննադատում են ՈւԵՖԱ-ի այդ որոշումը, ընդդիմախոսները պնդում են, թե մարզական կառույցը մտածում է միայն փողի մասին՝ ստորադասելով ֆուտբոլիստների անվտանգությունն ու խաղի անձեռնմխելիությունը:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG