Մատչելիության հղումներ

Ռոհանի․ Իրանը չի տրվի ԱՄՆ-ի ճնշումներին, նույնիսկ եթե ռմբակոծվի


Իրանի նախագահ Հասան Ռոհանին ելույթ է ունենում կառավարության նիստի ժամանակ, արխիվ
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ելույթ է ունենում կառավարության նիստի ժամանակ, արխիվ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իր երկիրը չի տրվի ԱՄՆ-ի ճնշումներին, նույնիսկ եթե ռմբակոծվի:

Ռոհանին այս մեկնաբանություններն արել է երեկ: Որպես Իրանի գերագույն ռազմական հրամանատար՝ նա զգուշացրել է, թե «թշնամու ցանկացած արկածախնդրություն կստանա ջախջախիչ պատասխան»:

Պաշտոնական Վաշինգտոնի և Թեհրանի հարաբերությունները է՛լ ավելի վատթարացան մեկ տարի առաջ, երբ նախագահ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգները դուրս բերեց 2015 թվականին աշխարհի գերտերությունների և Իրանի միջև կնքված միջուկային համաձայնագրից, վերականգնեց և ընդլայնեց պատժամիջոցները Իրանի նկատմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG