Մատչելիության հղումներ

Մասիսի քաղաքապետի նկատմամբ քրեական հետապնդումը զանգվածային անկարգությունների մասով դադարեցվել է․ ՔԿ


Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյան, արխիվ

Քննչական կոմիտեն դադարեցրել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը զանգվածային անկարգությունների մասով՝ հանցակազմի բացակայության պատճառով։

Գործը հարուցվել էր Երևանում և մարզերում խաղաղ հավաքներ և երթեր անցկացնող մի խումբ քաղաքացիների նկատմամբ խուլիգանական դրդումներով բռնություն գործադրելու դեպքերի առթիվ: Մասիսի քաղաքապետը անցած տարվա հուլիսին կալանավորվել էր, ապա սեպտեմբերին 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել:

Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին՝ Դավիթ Համբարձումյանը շարունակում է մնալ մեղադրյալ՝ զենքի կամ որպես զենք օգտագործող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հոդվածով:

Երեք ամիս առաջ Քննչական կոմիտեն հաղորդել էր Մասիսի քաղաքապետի և մյուսների գործով նախաքննության ավարտի մասին, սակայն Դատախազությունը ետ էր ուղարկել գործը՝ լրացուցիչ նախաքննության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG