Մատչելիության հղումներ

Մասիսի քաղաքապետի և մյուսների գործը դատախազությունը հետ է ուղարկել ՔԿ


Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյան, Երևան, հունիս, 2018թ․

Մասիսի քաղաքապետի և մյուսների քրեական գործը դատախազությունը հետ է ուղարկել նախաքննական մարմին` լրացուցիչ նախաքննության, քննչական ու դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին Գլխավոր դատախազությունից։

Օրերս Քննչական կոմիտեն հայտարարեց նախաքննությունն ավարտելու մասին, ինչից հետո գործն ուղարկել էր դատախազություն` մեղադրական եզրակացությունը հաստատելու համար։

Հիշեցնենք, հեղափոխության օրերին` 2018 թվականի ապրիլին խաղաղ հավաքներ և երթեր անցկացնող մի խումբ քաղաքացիների նկատմամբ, ըստ իրավապահների, տեղի էր ունեցել խուլիգանական դրդումներով բռնություն։ Մեղադրանք է առաջադրվել 11 հոգու, այդ թվում՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, նրա եղբորը՝ Գոռ Համբարձումյանին, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG