Մատչելիության հղումներ

Ուժի մեջ է մտել Ուկրաինայի խորհրդարանը լուծարելու որոշումը


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, Կիև, 20-ը մայիսի, 2019թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, Կիև, 20-ը մայիսի, 2019թ.

Այսօրվանից ուժի մեջ է մտել Գերագույն ռադան լուծարելու և հուլիսի 21-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագիրը:

Ուկրաինայի օրենքների համաձայն որևէ օրենք կամ պետական մակարդակով ընդունված հրամանագիր համարվում է ուժի մեջ մտած այն պահից, երբ տեքստը հրապարակվում է Uryadoviy Kuryer («Կառավարական տեղեկատու») պարբերականում:

Զելենսկին առաջարկել է Գերագույն ռադան ընտրել բացառապես կուսակցական ցուցակների (համամասնական) եղանակով, նշելով, որ մեծամասնական համակարգով ընտրություններում հաճախ հաղթում են կոռումպացված անհատները: Խորհրդարանը մերժել է այդ տարբերակը:

Ներկայիս գումարման խորհրդարանի հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 28-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG