Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան ևս երկու քաղաքներում են դադարեցրել եկեղեցիների կառուցումը


Ռուսաստան - Բողոքի ցույց հանրային այգում եկեղեցի կառուցելու դեմ, Եկատերինբուրգ, 18-ը մայիսի, 2019թ.
Ռուսաստան - Բողոքի ցույց հանրային այգում եկեղեցի կառուցելու դեմ, Եկատերինբուրգ, 18-ը մայիսի, 2019թ.

Եկատերինբուրգում ուղղափառ եկեղեցի կառուցելու շուրջ սկանդալային զարգացումներից հետո Ռուսաստանի ևս երկու քաղաքներում՝ Չելյաբինսկում ու Կրասնոյարսկում հրաժարվել են հանրային վայրերում եկեղեցիներ կառուցելու մտադրությունից:

Չելյաբինսկի քաղաքապետ Վլադիմիր Ելիստրատովն ասել է, որ Հարավուրալյան պետական համալսարանին հարող այգում եկեղեցի կառուցելու ծրագիրը սառեցվել է:

«Պետք է հաշվի առնել Եկատերինբուրգի պատմությունը, եկեղեցի չի կառուցվի, քանի դեռ չգիտենք բնակիչների կարծիքները», - ասել է քաղաքապետը:

Կրասնոյարսկի քաղաքապետ Սերգեյ Երյոմինն էլ է կասեցրել ուղղափառ եկեղեցու կառուցումը քաղաքային այգում:

Եկատերինբուրգում հանրային այգում եկեղեցի կառուցելու նախաձեռնությունը բողոքի ակցիաների առիթ է դարձել:

Քաղաքի իշխանությունները և Ռուս ուղղափառ եկեղեցին ցանկանում էին Սուրբ Կատերինայի եկեղեցին կառուցել Եկատերինբուրգի հիմնադրման 300-ամյակի կապակցությամբ:

Հանրային բողոքներից հետո եկեղեցու կառուցումն անորոշ ժամանակով սառեցվել է, սակայն այդ շինարարական ծրագրի ղեկավար Ալեքսանդր Անդրեևը հույս է հայտնել, որ եկեղեցին վաղ թե ուշ կկառուցվի:

Սվերդլովսկի շրջանի նահանգապետ Եվգենի Կույվաշևն այսօր ասել է, որ եկեղեցու կառուցման հարցով վերջնական որոշումը կընդունվի Եկատերինբուրգում հանրային հարցում անցկացնելուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG