Ռուսաստանի Ուրալի տարածաշրջանի Եկատերինբուրգ քաղաքում բողոքի ակցիաներ են տեղի ունենում, որոնք ուղեկցվում են ցուցարարների և ոստիկանների միջև բախումներով: Առնվազն 10 մարդ բերման է ենթարկվել:
Հարյուրավոր ցուցարարներ փողոց են դուրս եկել` թույլ չտալու համար սիրված զբոսայգու տեղում ռուսական ուղղափառ եկեղեցու շինարարությունը։