Այս տարվա ապրիլին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 16 հազար 270 գործարք՝ մարտի համեմատ 6.9 տոկոսով, իսկ 2018-ի ապրիլի համեմատ` 28.9 տոկոսով ավելի:
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ Երևանում 2019 թվականի ապրիլին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառակուսի մետր մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները մարտի համեմատ աճել են 0.8 տոկոսով, իսկ 2018-ի ապրիլի համեմատ՝ 9.8 տոկոսով:
Հայաստանի մարզերի քաղաքներում այս տարվա ապրիլին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառակուսի մետր մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները մարտի համեմատ աճել են 0.4 տոկոսով: