Մատչելիության հղումներ

Զելենսկին այսօր կարող է արձակել Գերագույն ռադան լուծարելու հրամանագիր


Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին երդմնակալության արարողությունից հետո ուղևորվում է նստավայր, Կիև, 20-ը մայիսի, 2019թ.
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին երդմնակալության արարողությունից հետո ուղևորվում է նստավայր, Կիև, 20-ը մայիսի, 2019թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադայի ղեկավարների հետ այսօր քննարկում է խորհրդարանը լուծարելու հարցը:

Զելենսկին նախագահական վարչակազմի շենքում հանդիպել է Գերագույն ռադայի խոսնակ Անդրեյ Պարուբիին և խոհրդարանական խմբակցությունների ղեկավարներին:

Զելենսկին Գերագույն ռադան լուծարելու մտադրության մասին հայտնել է նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո արտասանած առաջին ուղերձում:

Ենթադրվում է, որ այսօրվա քննարկումներից հետո նախագահը կստորագրի խորհրդարանը լուծարելու հրամանագիրը:

41-ամյա դերասան և շոումեն Զելենսկին, ով քաղաքական փորձ չունի, ապրիլի 21-ին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է գործող նախագահ Պետրո Պորոշենկոյին:

Ներկայիս խորհրդարանում չկան Զելենսկուն պաշտոնապես սատարող ուժեր:

Խորհրդարանական հաջորդ ընտրությունները նախատեսվում է անցկացնել այս տարվա հոկտեմբերի վերջին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG