Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
«Համոզված եմ, որ Հայաստանի և Ուկրաինայի միջպետական հարաբերություններում առկա է զգալի ներուժ, և լիահույս եմ, որ համատեղ ջանքերով հայ-ուկրաինական հարաբերությունները հնարավոր է բարձրացնել նոր մակարդակի՝ ի նպաստ մեր երկրների ու ժողովուրդների», - Հայաստանի նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ մասնավորապես ասված է ուղերձում:
Արմեն Սարգսյանը Վլադիմիր Զելենսկուն մաղթել է հաջողություններ, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:
Ուկրաինայի նախագահին շնորհավորել է նաև Հայաստանի վարչապետը: