Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը շնորհավորել է Ուկրաինայի նախագահին


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնամուտի արարողության ժամանակ, Կիև, 20-ը մայիսի, 2019թ․
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնամուտի արարողության ժամանակ, Կիև, 20-ը մայիսի, 2019թ․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է. - «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ուկրաինայի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ավանդական բարեկամության վրա խարսխված հայ-ուկրաինական կապերը շարունակաբար զարգացել են դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր: Միաժամանակ պետք է նշեմ, որ երկուստեք հարաբերություններում առկա զգալի ներուժն իրացված չէ: Հայաստանը պատրաստակամ է խորացնել և ընդլայնել հայ-ուկրաինական միջպետական հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով երկկողմ համագործակցությունը կարող ենք բարձրացնել որակական նոր մակարդակի՝ ի շահ մեր ժողովուրդների ու երկրների»:

Փաշինյանը վերահաստատել է Հայաստան այցելելու՝ Զելենսկուն հղած հրավերը:

«Մաղթում եմ նորանոր հաջողություններ Ձեր երազանքի Ուկրաինան կերտելու գործում, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն», - ասված է ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG