Մատչելիության հղումներ

Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ


Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջին, արխիվ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջին, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինի հետ:

«Հենց նոր հեռախոսազրույց ունեցա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ: Նրան ներկայացրի Հայաստանում ընթացող գործընթացները՝ արձանագրելով, որ տեղի են ունենում ժողովրդի, այսինքն՝ սահմանադրական իշխանության ամրապնդման՝ մասնավորապես անկախ և անաչառ դատարան ունենալուն ուղղված գործընթացներ, որոնց էության և բովանդակության մասին կխոսեմ քիչ անց՝ նախատեսված ելույթում», - Ֆեյսբուքում գրել է վարչապետը:

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքից ազատ արձակվելուց մեկ օր անց, վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր աջակիցներին կոչ արեց երկուշաբթի օրը՝ մայիսի 20-ին, առավոտյան ժամը 8։30-ից արգելափակել դատարանների դռները, նաև տեղեկացրեց, որ 12։00-ին կառավարությունում հանդես է գալու դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի մասին հայտարարությամբ։

Հետևելով վարչապետի կոչին՝ մարդիկ այսօր առավոտից արգելափակում են դատարանների շենքերի մուտքերն ու ելքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG