Մատչելիության հղումներ

Քոչարյանը գործել է ոչ թե հանրային շահից ելնելով, այլ անձնական դրդումներով, Մեղադրող դատախազ


Քոչարյանը գործել է ոչ թե հանրային շահից ելնելով, այլ անձնական դրդումներով, այսօր դատարանում հայտարարեց մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանը։

«Պաշտպանության կողմը առանձնացրեց մեծածավալ առաջադրված մեղադրանքից մի քանի դրվագ՝ պայմանավորելով, որ այդ տեղի ունեցած իրադարձությունները, որոնք շաղկապված և միասնական դիտավորությամբ կատարված գործողություններ են և մեղադրանքում հստակ նկարագրված է, թե որն է դիտվել սահմանադրական կարգի տապալումը։ Առանձնացվեցին այն գործողությունները, որոնք անմիջականորեն կատարված են մեղադրյալի կողմից և սրանք փորձ կատարվեց առանձին-առանձին դիտարկել և համոզել դատարանին, որ դրանց վերաբերյալ որևէ նյութ կամ տեղեկություն առկա չէ և նաև դեպքերը, իրադարձությունները շարադրել այլ կերպ, քան իրականում գործով ձեռք բերված ապացույցներն են դա վկայում», - ընդգծեց Կարեն Բիշարյանը։

Մեղադրող դատախազը նշեց, որ 2008 թվականի փետրվարի 23-ին հրավիրվել է խորհրդակցություն հրամանատարական կազմի հետ և այդ ժամանակ եղել է քննարկում և հանձնարարություն, որ բանակը պետք է բերվի մարտական պատրաստության վիճակի. - «Խոսքը վերաբերում է մի գործընթացի, երբ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների, մասնավորապես, նախագահի ընտրություններից հետո, երբ քաղաքական գործընթացները սահմանափակված չեն եղել և ավարտված չեն եղել։ Հենց դրանով պայմանավորված, հրավիրված խորհրդակցության ընթացքում խնդիր է դրվել միջամտելու այդ գործընթացներին, որի վառ ապացույցը և վկայությունն է նաև հենց այդ խորհրդակցությանը հաջորդած պաշտպանության նախարարի կողմից արձակված հրամանը՝ թիվ 0038»։

Բիշարյանը հայտարարեց, որ հրամանի՝ արդեն հրապարակված հատվածները ընթերցելիս կասկածի տակ է դրվում պաշտպանական կողմի պնդումը, թե Ռոբերտ Քոչարյանը տեղեկություն չի ունեցել, որ այդպիսի հրաման է եղել: Դատախազը մեջբերեց 0038 հրամանի նախաբանը․ - «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ և շարունակվում ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները միջազգային հանրության կողմից բաց և թափանցիկ ճանաչելուց հետո որոշ քաղաքական ուժեր այն չեն ընդունում և հակաօրինական գործողություններով փորձում են ապակայունացնել վիճակը, ՀՀ զինված ուժերը հանդիսանալով երկրի կայունության երաշխիքը պատրաստ է իր գործունեությամբ, հենվելով Սահմանադրության և գործող օրենքների վրա ապահովելու երկրի կայունությունը և թույլ չտալու մի խումբ մարդկանց վտանգելու երկրի բնականոն զարգացումը»։ Շարունակելով՝ դատախազը հայտարարեց․ ֊ «Հարգելի դատարան փետրվարի 23-ի դրությամբ որևէ հանգամանք, որ Զինված ուժերի օգտագործման վերաբերյալ նշվում է պաշտպանության կողմից, որ տեղի չի ունեցել, Զինված ուժերը դեռևս փետրվարի 23-ից ներգրավված են եղել այս գործընթացների ճնշման փուլի մեջ, քանի որ վերջիններս տեղափոխվել են Երևան և դրա արվարձաններ, այնտեղ տեղի են ունեցել ցույցը ցրելու վարժություններ, որոնց վերաբերյալ ապացույցները ներկայացված են դատարանին»։

Կարեն Բախշյանը հավելեց, որ ըստ առաջադրված մեղադրանքի, Քոչարյանը գործել է ոչ թե հանրային շահից ելնելով, այլ անձնական դրդումներով՝ շարունակելով. - «Դա եղել է ցանկալի իշխանական համակարգը պահելու, իշխանությունը իր մտերիմ Սերժ Սարգսյանին փոխանցելու դրդմամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG