Մատչելիության հղումներ

Քննչական մարմինը փորձում է տպավորություն ստեղծել, որ 7 հոգու սպանության համար պատասխանատու են որոշ անձինք. Ալումյան


Քննչական մարմինը փորձում է, անորոշ ձևակերպումներ տալով, տպավորություն ստեղծել, որ 7 հոգու սպանության համար պատասխանատու են որոշ անձինք, այսօր «Ազատության» հետ զրույցում, մեկնաբանելով դատական նիստի ժամանակ Քոչարյանի արած հայտարարությունը, ասաց վերջինիս պաշտպան Հայկ Ալումյանը։

Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Քոչարյանը այսօր դատարնում հայտարարեց, թե բանակի զենքերը ամբողջությամբ զննվել են, փորձաքննել են և առնչություն չկա մարտի 1-ին 10 հոգու սպանության հետ։ - «Եղել է «Չերյոմուխա»-ից, կարելի է ենթադրություն անել, բայց առնվազն 7 սպանությունն արվել է այլ անձանց կողմից. ո՛չ ոստիկանների, ո՛չ էլ բանակի»», - նշել էր Քոչարյանը։

Պաշտպանի մեկնաբանությամբ․ - «Քոչարյանի ասածի իմաստը այն էր, որ քննչական մարմինը հիմա փորձում է անորոշ ձևի ձևակերպումներ տալով և անձանց անուններ չմատնանշելով՝ տպավորություն ստեղծել, որ 7 հոգու սպանության համար պատասխանատու են այդ որոշ անձինք։ Ընդ որում՝ առանց նշելու, թե ովքեր են էդ որոշ անձինք, գործում չկա այդ մասին ոչ մի բան, թե ովքեր են էդ որոշ անձինք։ Նաև պարոն Քոչարյանը էսպիսի նաև հարցապնդում էլ արեց, ասեց՝ «մինչև հիմա որոշ անձինք պարզված չենք, որոշ անձանցից մեկնումեկի նկատմամբ մինչև հիմա մեղադրանք առաջադրվա՞ծ է, քրեական գործ քննվո՞ւմ է»։ Ո՞նց կարելի է՝ ասել որոշ անձինքն կատարել են էսինչ արարքները և չմատնանշել՝ ում մասին է այդ խոսքը», - ընդգծեց Ալումյանը։

«Ազատության» հարցին՝ արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը փորձել է նախաքննական մարմնից ճշտումներ անել՝ ինչ է տեղի ունենում հատկապես «Չերյոմուխա»-ից զոհված անձանց սպանությունները բացահայտելու ուղղությամբ, Ալումյանը պատասխանեց. - «Իմիջիայլոց, այո, հենց մենակ էն փաստը, որ պարզվել է, որ էդ մարմնական վնասվածքները «Չերյոմուխա»-ով են պատճառվել, էդ ամեն ինչը քննության արդյունք է։ Այսինքն փորձաքննություններ կատարվել, էդ հանգամանքը պարզվել է որոշ անձանց դեպքում։ Իդենտիֆիկացվել են էդ մարդկանց մարմինների մեջ եղած բեկոները, որոշվել է, որ «Չերյոմուխա»-ի մասնիկներ են և այլն։ Ինչ վերաբերում է «Չերյոմուխա»-ի հետ կապված վնասվածքներին, էդ ուղղությամբ քննություն էլի քիչ թե շատ նորմալ գնացել է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG