Մատչելիության հղումներ

Առնվազն 7 սպանությունն արվել է այլ անձանց կողմից. Քոչարյան


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, 15-ը մայիսի, 2019 թ.
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, 15-ը մայիսի, 2019 թ.

Մարտի 1-ի ժամանակ առնվազն 7 սպանություն արվել է այլ անձանց կողմից, այս մասին այսօր դատական նիստի ընթացքում հայտարարեց սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Մեզ լավ հայտնի չի արդյո՞ք կան դատական գործեր հարուցված, կա ձերբակալված կամ կան գործողություններ քննչական։ Քրեական գործում, այդ 80 հատորում, որևէ բան այդ մասին չկա։ Ես կարող եմ ենթադրություն անել, թե ինչի համար է սա գրված։ Այս տրամաբանությամբ ես խնդրեցի մեկ րոպե, քանի որ 10 սպանության փաստ այս քրեական գործում ընդհանրապես չկար, բայց մի դրվագ այսպես անորոշ ձևով մտցվել է՝ մարդկանց ուղեղը մտցնելու համար, թե կարող է այդ սպանությունները կատարված լինեն մերձավոր մարդկանց և այլն, ինքագիտակցության մեջ այդ թույնը լցնելու նպատակով: Այլ հիմնավորում, թե ինչի է այս դրվագը մտցվել այս մեղադրականի մեջ, ոչ մի բացատրություն չունի»,- հայտարարեց Քոչարյանը։

Քոչարյանը նշեց, որ բանակի զենքերը ամբողջությամբ զննվել են, փորձաքննել են և առնչություն չկա 10 սպանության հետ՝ շարունակելով. «Եղել է «Չերյոմուխա»-ից, կարելի է ենթադրություն անել, բայց առնվազն 7 սպանությունն արվել է այլ անձանց կողմից. ո՛չ ոստիկանների, ո՛չ էլ բանակի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG