Մատչելիության հղումներ

Գասպարիի հետ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել


Վարդգես Գասպարիի հետ տեղի ունեցած միջադեպի փաստով ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին ոստիկանությունից։

Գործը հարուցվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության ընթացքում դատարանի միջանցքում քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին շշով հարվածելու դեպքի առթիվ:

«Ազատության» հետ զրույցում Հայաստանի ոստիկանության լրատվության բաժնի ղեկավար Աշոտ Ահարոնյանը փոխանցեց՝ միջադեպի 5 մասնակիցները երեկ եղել են ոստիկանությունում:

Բերման ենթարկված անձանց անունները չեն հրապարակում, բայց «Ազատության» հետ զրույցում «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը հաստատեց՝ ոստիկանական բաժնում եղել է և այնտեղից բարեկամաբար հեռացել:

Չնայած տեսանյութերում երևում է, որ ջրի շիշը Գասպարիի ուղղությամբ նետում է Արմեն Թավադյանը, վերջինս հերքում է այդ փաստը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG