ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն այսօր Սոչիում կհանդիպի Ռուսաստանի նախագահի և արտգործնախարարի հետ՝ Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև խորացող լարվածության ֆոնին:
Սա կողմերի միջև ամենաբարձր մակարդակով հանդիպումն է 2018-ի հուլիսից հետո, երբ նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը դեմ առ դեմ հանդիպում ունեցան Ֆինլանդիայում:
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, թե Փոմփեոն մտադիր է Սոչիում քննարկել Վենեսուելայի ճգնաժամին, Ուկրաինային, Սիրիային ու Իրանին վերաբերող հարցեր, որոնց շուրջ կողմերը հակադիր տեսակետներ ունեն:
«Ռուսաստանը մի շարք ագրեսիվ և ապակառուցողական քայլեր է ձեռնարկել միջազգային ասպարեզում», - օրերս լրատվամիջոցներին ասել էր Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով: Վերջինս ընդգծել էր, որ Փոմփեոյի այցի նպատակն է այդ ուղերձը փոխանցել Ռուսաստանի իշխանություններին և գտնել այս իրավիճակից դուրս գալու ելքեր:
Տե՛ս նաև այստեղ