«Չինաստանը երբեք չի ընկրկի օտարեկրյա որևէ պետության կողմից կիռավող ճնշման առջև», - այսօր Պեկինում հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չեն Շուանը` մեկնաբանելով չինական ապրանքների ներկրման վրա նոր մաքսատուրքեր սահմանելու՝ պաշտոնական Վաշինգտոնի մտադրությունը:
«Մենք հույս ունենք, որ Միացյալ Նահանգները կկարողանա Չինաստանի հետ կառուցողական բանակցություններ ծավալել` գալով ընդհանուր հայտարարի: Բայց եթե դա տեղի չունենա, և ամերիկացիները նոր մաքսատուրքեր սահմանեն, ապա մեր հակաքայլերը չեն ուշանա: Ինչ վերաբերում է այդ հակաքայլերի էությանը, ապա ես խորհուրդ կտայի պարզապես մի քիչ համբերել, ինչպես ամերիկացիներն են հաճախ ասում` սպասեք և կտեսնեք», - ասել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակը:
Անցած շաբաթավերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Չինաստանը խախտել է Վաշինգտոնի հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները: