Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղարը մասնակիորեն չեղարկել է Ռուսաստան կատարելիք այցը


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն մասնակիորեն չեղարկել է Ռուսաստան կատարելիք այցը: Reuters գործակալությունը, վկայակոչելով Պետդեպարտամենտին մոտ կանգնած աղբյուրները, հաղորդում է, որ Փոմփեոն Մոսկվան չի մեկնի, այլ միանգամից կուղևորվի Սոչի, որտեղ վաղը կայանալու են նրա բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Այցի մասնակի չեղարկման պատճառը պետքարտուղարի շտապ այցն է Բրյուսել, որտեղ Փոմփեոն պատրաստվում է Եվրամիության ղեկավարության հետ քննարկել Իրանի շուրջ ստեղծված կացությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG