Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները նոր ուժեր է տեղակայում Պարսից ծոցում


Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության աճի ֆոնին՝ Միացյալ Նահանգները ավելացրել է իր ռազմական կարողությունները Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցում՝ այստեղ դեսանտային ռազմանավ և «Պատրիոտ» հրթիռային մարտկոց տեղակայելով:

Պենտագոնը հայտարարել է, որ «Արլինգտոն» ռազմանավը կմիանա տարածաշրջանում արդեն իսկ տեղակայված ուժերին: Այս ռազմանավով ծովային հետևակայիններ, դեսանտային զրահամեքենաներ և հավելյալ օդուժ է տեղափոխվում տարածաշրջան:

Վաշինգտոնը վերջին շրջանում մի շարք պատժամիցներ է սահմանել իրանական նավթի և մետաղների արտահանման դեմ, պնդելով, որ Թեհրանը փորձում է միջուկային զենք ստեղծել և ֆինանսավորում է զինյալ խմբերի գործունեությունը տարածաշրջանում: Թեհրանը հերքում է այս մեղադրանքները:

Ուղիղ մեկ տարի առաջ ԱՄՆ-ը հայտարարել էր Իրանի և աշխարհի հզոր երկրների միջև 2015 թվականին ստորագրված միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին:

Օրեր առաջ էլ Թեհրանը հայտարարեց 2015 թվականի միջուկային պայմանագրով ստանձնած իր որոշ պարտավորությունների կատարումը կասեցնելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG