Մատչելիության հղումներ

«Եկե՛ք Հայաստան, եկե՛ք Գեղարքունիքի մարզ, դրսևորեք ձեր ստեղծարար տաղանդը»․ Փաշինյան


Հայաստանի իշխանությունների մեծագույն խնդիրն է՝ քաջալերել քաղաքացիներին, գործարարներին, որպեսզի նրանք գործունեություն ծավալեն Հայաստանում, այսօր մեկնարկած «Իմ քայլը» հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովում ունեցած իր ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես համոզված եմ, որ մենք Հայաստանում ու Հայաստանից դուրս ունենք բազմաթիվ տաղանդավոր գործարարներ, որոնք հետաքրքրված են Հայաստանով, հետաքրքրված են Նոր Հայաստանով, նոր հնարավորություններով», - նշեց վարչապետը: - «Եվ մեր մեծագույն խնդիրն է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, գործարարներին քաջալերենք, որպեսզի նրանք գործունեություն ծավալեն Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի նրանք գան Հայաստան, հարստանան և հարստացնեն Հայաստանի Հանրապետությունը: Այնպես որ, սիրելի գործարարներ, ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետությունում, Գեղարքունիքի մարզում, եկե՛ք Հայաստան, եկե՛ք Գեղարքունիքի մարզ, դրսևորեք ձեր ստեղծարար տաղանդը, հարստացեք և հարստացրեք:

Ներդրումային բիզնես-ծրագրերի համաժողովի նպատակն է մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարների:

Համաժողովին մասնակցում է 110 գործարար, որոնցից 72-ը արտերկրից են ժամանել Հայաստան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG