Մատչելիության հղումներ

Մոսկվան և Տոկիոն դեռ տարաձայնություններ ունեն խաղաղության պայմանագրի հարցում․ Լավրով


Ռուսաստանի և Ճապոնիայի ԱԳ նախարարները հանդիպում են Մոսկվայում, 10-ը մայիսի, 2019թ․
Ռուսաստանի և Ճապոնիայի ԱԳ նախարարները հանդիպում են Մոսկվայում, 10-ը մայիսի, 2019թ․

Ռուսաստանն ու Ճապոնիան շարունակում են տարաձայնություններ ունենալ խաղաղության պայմանագրի հարցում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այսօր նա Մոսկվայում բանակցություններ է վարել իր ճապոնացի պաշտոնակից Տարո Կոնոյի հետ, ով նույնպես հայտարարել է՝ կողմերին առայժմ չի հաջողվում ընդհանուր հայտարարի գալ:

1956 թվականից Ճապոնիայի և ԽՍՀՄ-ի միջև կնքված արձանագրությունների հիմքով Մոսկվան և Տոկիոն ավելի վաղ պայմանավորվել են արագացնել երկխոսությունը խաղաղ պայմանագրի շուրջ: Արձանագրություններով Խորհրդային Միությունը համաձայնել էր խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Ճապոնիային փոխանցել Շիկոտան և Համբոմայ կղզիները: Ռուսական կողմն առաջարկում է խաղաղության պայմանագիր կնքել առանց նախնական պայմանների, պաշտոնական Տոկիոն, սակայն, համաձայն չէ:

Ճապոնիան երկար տարիներ վիճարկում է Կուրիլյան չորս կղզիների պատկանելությունը, որոնք Խորհրդային Միության վերահսկողության տակ են անցել Երկրորդ աշխարհամարտի արդյունքներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG