Մատչելիության հղումներ

Ճապոնիայի ԱԳ նախարարը մեկնում է Ռուսաստան


Ռուսաստանի և Ճապոնիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրով և Տարո Կոնո, արխիվ
Ռուսաստանի և Ճապոնիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրով և Տարո Կոնո, արխիվ

Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կոնոն մեկնում է Ռուսաստան, որտեղ շարունակելու է բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ:

Ճապոնիան և Ռուսաստանը Երկրորդ աշխարհամարտի ավարտից ի վեր տակավին չեն կնքել խաղաղության պայմանագիր, քանի որ լուծված չէ Կուրիլյան կղզիների շուրջ վեճը:

Կոնոն այսօր կհասնի Մոսկվա, որտեղ վաղը կհանդիպի իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ:

Խորհրդային բանակը Կուրիլյան կղզիները գրավել է Երկրորդ աշխարհամարտի ավարտի օրերին: Տոկիոն չի ճանաչում Մոսկվայի իշխանությունը կղզիների նկատմամբ: Ռուսաստանում այդ արշիպելագն անվանում են «Հարավային Կուրիլներ», իսկ Ճապոնիայում անվանում են «Հյուսիսային տարածք»: Երկու երկրների ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ ցանկանում են կարգավորել այդ վեճը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG