Մատչելիության հղումներ

Փհենյանը վերստին հրթիռներ է արձակել


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը հետևում է հրթիռի արձակմանը, արխիվ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը հետևում է հրթիռի արձակմանը, արխիվ

Հյուսիսային Կորեայի պետական հեռուստաընկերությունը ուրբաթ օրը հայտնել է նոր հրթիռային արձակումների մասին, որոնց անձամբ ներկա է եղել երկրի առաջնորդ Կիմ Չեն Ունը:

Հարավային Կորեայի ռազմական գերատեսչության տվյալներով, փորձարկվել է երկու հրթիռ՝ 420 և 270 կիլոմետր հեռահարությամբ: Հրթիռներն ընկել են ծովը:

Հյուսիսկորեական հեռուստաընկերության ռեպորտաժում նշվում է, որ Կիմը Չեն Ունը հրամայել է բարձրացնել բանակի հարվածային ներուժը:

Սա վերջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ հրթիռային արձակումն է Հյուսիսային Կորեայի կողմից: Փորձագետները Փհենյանի այս քայլերը պայմանավորում են Կիմ Չեն Ունի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունների տապալմամբ: Երկու երկրների առաջնորդները չեն կարողացել պայմանավորվածության հասնել Հյուսիսային Կորեայի լիակատար զինաթափման և արևմտյան պատժամիջոցների չեղարկման շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG