Մատչելիության հղումներ

Սեուլի պնդմամբ` Հյուսիսային Կորեան դեռևս չհստակեցված զենքի փորձարկումներ է իրականացրել


Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է փորձարկում, սեպտեմբեր, 2017թ.
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է փորձարկում, սեպտեմբեր, 2017թ.

Հարավային Կորեայի իշխանությունները պնդում են, որ այսօր` վաղ առավոտյան, Փհենյանը փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների նոր փորձարկումներ է իրականացրել երկրի արևելյան շրջաններում:

Հետագայում պաշտոնական Սեուլը շտկել է իր նախնական պնդումները` չբացառելով, որ խոսքը ոչ թե բալիստիկ հրթիռների, այլ հրետանային արկերի մասին է, որոնք հյուսիսկորեական ստորաբաժանումների կողմից արձակվել են երկրի զինավարժարաններից մեկից` նախանշված թիրախները խոցելով արձակման վայրից 70-ից 200 կիլոմետր հեռավորության վրա:

Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ` կոչ անելով Փհենյանին զերծ մնալ թերակղզում իրադրության հետագա ապակայունացումից: Եթե պարզվի, որ այսօր առավոտյան Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված գործողությունները բալիստիկ հրթիռների փորձարկումներ էին, ապա դրանք առաջինը կդառնան 2017 թվականից ի վեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG