Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Պատրիկ Շանահանի թեկնածությունն առաջադրել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Boeing ընկերության նախկին ղեկավարը հունվարից ժամանակավորապես կատարում է պաշտպանության նախարարի պարտականությունները՝ Ջեյմս Մաթիսի պաշտոնանկությունից հետո:
Պենտագոնի այժմ նախկին ղեկավարը թողել է այդ պաշտոնը մի շարք հարցերում նախագահի հետ սկզբունքային տարաձայնությունների ֆոնին: Մաթիսը Թրամփի հետ համամիտ չէր, մասնավորապես, Սիրիայից ամերիկյան զորախումբը ետ կանչելու հարցում: