Մատչելիության հղումներ

Մայիսի 9-ին Երևանի որոշ փողոցներ փակ կլինեն


Ճանապարհային ոստիկանության ավտոմեքենա Երևանում, արխիվ
Ճանապարհային ոստիկանության ավտոմեքենա Երևանում, արխիվ

Հաղթանակի օրվա առթիվ Երևանում կայանալիք միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով վաղը ժամը 6:30-ից մինչև միջոցառումների ավարտը փակ է լինելու Բաբայան փողոցը՝ Բաբայան փողոց-Ազատության պողոտա խաչմերուկից Բաբայան-Ուլնեցու փողոցների խաչմերուկի ուղղությամբ, և Ուլնեցու փողոցը՝ Ուլնեցու-Վարշավյան փողոցների խաչմերուկից Ուլնեցու-Բաբայան փողոցների խաչմերուկ ուղղությամբ:

Ճանապարհային ոստիկանությունը հայտնում է նաև, որ այսօր ժամը 24-ից արգելվելու է կայանումը Բաբայան փողոցում՝ Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկից Բաբայան-Ուլնեցու փողոցների խաչմերուկ ուղղությամբ, և Մայր Հայաստան արձանի հարակից ավտոկայանատեղիում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG