Մատչելիության հղումներ

Շաբաթվա ընթացքում կարճատև անձրևներ և ամպրոպներ են սպասվում


Մայիսի 8-9-ը, 11-12-ը Հայաստանի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 10-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը մայիսի 8-9-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով, 10-ի ցերեկը նույնքան կնվազի։

Երևանում մայիսի 8-9-ը, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Այսօր Դիլիջանի թունելում իրականացվելու են աշխատանքներ, ինչի հետևանքով թունելը ժամը 11-17-ը փակ է լինելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG