Մատչելիության հղումներ

Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Կորեայի դեսպանի հետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Կորեայի արտակարգ և լիազոր դեսպան Ու Յուն-Գընին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետը բարձր է գնահատել դեսպանի ակտիվ և արդյունավետ գործունեությունը մեր երկրում և մաղթել հաջողություններ հետագա աշխատանքում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-կորեական հարաբերությունների շարունակական զարգացումը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է տարբեր ոլորտներում կապերի ընդլայնմամբ: Վարչապետը կարևորել է բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը և խնդրել Կորեայի նախագահին փոխանցել Հայաստան այցելելու հրավերը:

Դեսպանը նշել է, որ իր երկրի կառավարությունը ևս կարևորում է Հայաստանի հետ փոխգործակցության զարգացումը, ինչպես կառավարության, այնպես էլ խորհրդարանական մակարդակով: Ու Յուն-Գընը նշել է, որ վերջին տարիներին ակտիվորեն զարգանում է երկկողմ համագործակցությունը զբոսաշրջության և հումանիտար ոլորտներում:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի՝ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG