Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին՝ կարճատև անձրևներ և ամպրոպներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա


Մայիսի 7-9-ը, 11-ին՝ կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 10-ին, 11-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը մայիսի 6-8-ը աստիճանաբար ցերեկը կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևանում մայիսի 8-9-ը, 11-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 10-ին, 11-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG