Մատչելիության հղումներ

Իսրայելի բանակի և «Համաս»-ի միջև ենթադրաբար հրադադարի համաձայնություն է ձեռք բերվել


«Համաս»-ը Գազայի հատվածից հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ, 5-ը մայիսի, 2019թ․
«Համաս»-ը Գազայի հատվածից հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ, 5-ը մայիսի, 2019թ․

Իսրայելական բանակը չեղարկել է երկրի հարավի բնակչության համար անվտանգությանն ուղղված սահմանափակումները, ինչը ենթադրում է, որ Գազայի հատվածում պաղեստինյան զինյալների հետ հրադադարի շուրջ համաձայնության է ձեռք բերվել:

Հրադադարի շուրջ պայմանավորվածության մասին են հայտնում նաև «Համաս» խմբավորմանը մոտ կանգնած լրատվական աղբյուրները:

Պաշտոնական հայտարարություն, սակայն, Իսրայելի և «Համաս»-ի կողմից առայժմ չկա:

Անցած հանգստյան օրերին պաղեստինցի զինյալները Իսրայելի ուղղությամբ տասնյակ հրթիռներ են արձակել, ի պատասխան՝ իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում «Համաս»-ի դիրքերին: Պաղեստինյան կողմը հայտնում է 23 զոհի մասին՝ ինչպես զինվորականներ, այնպես էլ՝ խաղաղ բնակիչներ, Իսրայելը՝ 4 խաղաղ բնակչի մահվան մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG