Գազայի հատվածը վերահսկող «Համաս» շարժման զինյալները վերջին 24 ժամերին ավելի քան 400 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ:
Դրանց մի մասը ոչնչացվել է Իսրայելի հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգի կողմից: Հրթիռներից մի քանիսը հարվածել են խաղաղ բնակավայրերին` առնվազն մեկ մարդու մահվան պատճառ դառնալով:
«Համասի» գործողություններին ի պատասխան՝ Իսրայելը ավիացիոն հարվածների է դիմել:
Պաշտպանության բանակի տեղեկություններով՝ իսրայելական ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքով «Համասին» պատկանող առնվազն 200 ռազմական օբյեկտներ են ոչնչացվել:
Պաղեստինյան լրատվամիջոցները հաղորդում են վեց սպանվածների և ավելի քան 50 վիրավորների մասին: