Մատչելիության հղումներ

«Աերոֆլոտ»-ի ինքնաթիռում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի


Հրդեհ «Սուխոյ սուպերջեթ» ինքնաթիռում, 5 մայիսի, 2019թ․

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում «Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, այդ թվում՝ երկու երեխա, հաղորդում է Ռուսաստանի քննչական կոմիտեն։

Ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Առողջապահության նախարարությունը, հաղորդում է 7 վիրավորի մասին։ Տեղի լրատվամիջոցները նշում են, որ մի քանի ուղևորի ճակատագիր դեռևս անհայտ է։

«Սուխոյ սուպերջեթ» ինքնաթիռում, ըստ ՏԱՍՍ-ի, 73 ուղևոր է եղել և անձնակազմի 5 անդամ, ավելի վաղ հաղորդվել էր անձնակազմի 6 անդամի մասին:

Ինքնաթիռում վայրէջքի պահին խոշոր հրդեհ է բռնկվել, որն արդեն հաջողվել է մարել: Ինքնաթիռը թռչում էր դեպի Մուրմանսկ, բայց թռիչքից կարճ ժամանակ անց անձնակազմը ստիպված է եղել վթարային վայրէջք կատարել:

Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը կարող է կայծակը լինել: Արդեն քրեական գործ է հարուցվել օդային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու հատկանիշներով:

ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ ինքնաթիռը 2018 թվականի արտադրության էր:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ճշտում է արդյոք օդանավում եղե՞լ են Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր, թե՞՝ ոչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG