Մատչելիության հղումներ

Ճշտվում է «Շերեմետևո»-ում վթարային վայրէջք կատարած օդանավում հայեր եղել են, թե՝ ոչ․ ՀՀ ԱԳՆ


Հայաստանի արտգործնախարարության շենքը Երևանում
Հայաստանի արտգործնախարարության շենքը Երևանում

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ճշտում է արդյոք «Շերեմետևո»-ում վթարային վայրէջք կատարած օդանավում եղե՞լ են Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր, թե՞՝ ոչ, տեղեկացնում է արտգործնախարարության ֆեյսբուքյան էջը։

Մոսկվայից Մուրմանսկ թռչող «Աերոֆլոտ»-ի ինքնաթիռն այսօր երեկոյան վթարային վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում։ Ըստ ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության, ինքնաթիռում բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ զոհվել է, առնվազն տասը՝ վիրավորվել։

«Սուխոյ սուպերջեթ» ինքնաթիռում 73 ուղևոր է եղել և անձնակազմի 6 անդամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG