Մատչելիության հղումներ

Նոր բախումներ Գազայի հատվածում


Իսրայել - «Երկաթ գմբեթ» համակարգը չեզոքացնում է Աշքելոն քաղաքի վրա Գազայի հատվածից արձակված հրթիռները, արխիվ
Իսրայել - «Երկաթ գմբեթ» համակարգը չեզոքացնում է Աշքելոն քաղաքի վրա Գազայի հատվածից արձակված հրթիռները, արխիվ

Գազայի հատվածը վերահսկող «Համաս» շարժման զինյալներն այսօր առավոտյան շուրջ 90 հրթիռ են արձակել Իսրայելի հարավում գտնվող Աշքելոն քաղաքի ուղղությամբ:

Իսրայելի Պաշտպանության բանակի տեղեկություններով՝ հրթիռների մեծ մասը վնասազերծվել է երկրի հակաօդային պաշտպանության ուժերի «Երկաթե գմբեթ» համակարգի կողմից:

Իսրայելական աղբյուրների փոխանցմամբ՝ խաղաղ բնակչության շրջանում տուժածներ գրեթե չկան, մեկ 15-ամյա պատանի թեթև վնասվածքներ է ստացել: Հրթիռակոծումից մի քանի ժամ անց Իսրայելի օդուժը և տանկային ստորաբաժանումները հարվածներ են հասցրել Գազայի հատվածին: Դրանց հետևանքով առնվազն մեկ պաղեստինցի սպանվել է:

Իրադրությունը Գազայում սրվեց ուրբաթ օրը, երբ Իսրայելի հետ սահմանի երկայնքով տեղի ունեցած բախումների ընթացքում զոհվել էին «Համաս» շարժման երկու զինյալներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG