Մատչելիության հղումներ

Օդի ջերմաստիճանը մայիսի 5-ից 7-ը կբարձրանա 5-ից 6 աստիճանով․ ԱԻՆ


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 5-ից 10-ը՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 5-ից 7-ը կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևանում մայիսի 5-ի ցերեկը, 6-ից 10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այսօր ցերեկը Երևանում սպասվում է 19-ից 21, երեկոյան՝ 13-ից 15 աստիճան տաքություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG