Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ամենուրեք սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևը կլինի ինտենսիվ, հնարավոր է կարկուտ:

Մայիսի 5-9-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավային՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, 5-7-ը նույնքան կբարձրանա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG