Մատչելիության հղումներ

Քելի Քրաֆթը՝ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածու


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայում ԱՄՆ դեսպան Քելի Քրաֆթը, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայում ԱՄՆ դեսպան Քելի Քրաֆթը, արխիվ

Նախագահ Դոնալդ Թրամփը Քելի Քրաֆթին պաշտոնապես առաջադրել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածու:

Թրամփը դեռ փետրվարին էր հայտնել Քրաֆթին այդ պաշտոնում առաջադրելու իր մտադրության մասին:

Քրաֆթը ներկայումս ԱՄՆ դեսպանն է Կանադայում: Նա ՄԱԿ-ում ԱՄՆ պատվիրակության անդամ էր Ջորջ Բուշ կրտսերի նախագահության օրոք:

Քելի Քրաֆթը Միացյալ Նահանգներում ածխարդյունաբերության ոլորտում հայտնի գործարար, միլիարդատեր Ջո Քրաֆթի կինն է:

Ամուսինները 2016 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում ակտիվորեն սատարել են Դոնալդ Թրամփին և հանդես են եկել որպես Հանրապետական կուսակցության խոշոր դոնորներ:

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Քրաֆթի նշանակումը պետք է Սենատը հաստատի:

2017 թվականին Սենատը միաձայն Քրաֆթին հաստատել է Կանադայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG