Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Դոնալդ Թրամփն առաջարկում է Քելի Քրաֆթի թեկնածությունը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և Կանադայում ԱՄՆ դեսպան Քելի Քրաֆթ, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան նշանակել՝ դեսպանի աթոռի ամիսներ շարունակ թափուր մնալուց հետո։

Թրամփի թեկնածուն Քելի Քրաֆթն է, ով այժմ ԱՄՆ դեսպանն է Կանադայում, ինչպես նաև եղել է ՄԱԿ-ում ԱՄՆ պատվիրակության անդամ Ջորջ Բուշ կրտսերի նախագահության տարիներին։
Նա միլիարդատեր Ջո Քրաֆթի կինն է։

2016-ի նախագահական ընտրապայքարում Քրաֆթների ընտանիքը սատարել է Դոնալդ Թրամփին, ինչպես նաև հսկայական նվիրատվությունների արել Հանրապետական կուսակցությանը։

ՄԱԿ-ում դեսպանի պաշտոնում Քելի Քրաֆթին պետք է հաստատի Կոնգրեսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG