Մատչելիության հղումներ

Փաշինյանն արձագանքել է իր և Մեդվեդևի երկխոսության տեսանյութի շուրջ քննարկումներին


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը հյուրընկալում է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, Երևան, 29-ը ապրիլի, 2019թ․
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը հյուրընկալում է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, Երևան, 29-ը ապրիլի, 2019թ․

Իրականում ոչինչ էլ տեղի չի ունեցել, պարզապես Ռուսաստանի վարչապետի ակնարկը վերաբերել է նիստն ընդամենը շուտ ավարտելուն: Այս մասին երեկ ուշ երեկոյան Ֆեյսբուքում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ԵԱՏՄ միջկառավարական նիստի ժամանակ Դմիտրի Մեդվեդևի և իր երկխոսության տեսանյութի շուրջ համացանցում ծավալված քննարկումներին:

Շատերը տեղի ունեցածը որակում էին ծաղր Հայաստանի վարչապետի նկատմամբ՝ սուր քննադատության և անարգանքի ենթարկելով Ռուսաստանի վարչապետին:

Նիկոլ Փաշինյանը այդ կապակցությամբ գրում է․ - «Նոր մի պահ մտնում եմ Ֆեյսբուք ու աչքերիս չեմ հավատում, որ կոռուպցիոն համակարգի մնացորդներն այսքան հեշտությամբ կարող են փոթորիկ առաջացնել սոցիալական ցանցերում։ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ոչ միայն Դմիտրի Մեդվեդևը, այլև մենք բոլորս հույս ունեինք, որ րոպե առաջ перейдем սուրճի սենյակ, որովհետև բոլորս ահավոր հոգնել էինք ու սուրճ էինք ուզում։ Աշխատանքները նախատեսվածից երկուսուկես ժամ ավել տևեցին։ Իսկ նախորդ օրվա մեր շփումը բոլոր հիմքերը տվել էր ոչ աշխատանքային հատվածին անհամբեր սպասելու։ Էս ամենը պիտի ասվի՞, չեմ հասկանում»։

Տվյալ թեմայով տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG