Մատչելիության հղումներ

Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը կալանավորվեց


Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը ոստիկանական մեքենայում, Լոնդոն, 11 ապրիլի, 2019թ․

Բրիտանական դատարանի որոշմամբ Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը 50 շաբաթով կալանավորվեց գրավի դիմաց ազատության մեջ մնալու պայմանները խախտելու համար:

2012-ին թվականին, երբ նրան Շվեդիային արտահանձնելու որոշում էր սպառնում, դատարանը նրան գրավի դիմաց ազատ էր արձակել, սակայն Ասանժը թաքնվել էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը:

Շվեդիայի իրավապահները նրան մեղադրում էին սեռական ոտնձգությունների համար: Ասանժը մեղադրանքը չէր ընդունում:

Բրիտանիայի ոստիկանությունն Ասանժին կարողացավ ձերբակալել անցած ապրիլին, երբ Էկվադորը հրաժարվեց նրան ապաստան տրամադրել:

Շվեդիան անցած տարի կարճել էր նրա դեմ հարուցված գործը:

Հիմա նրան ԱՄՆ-ին արտահանձնելու որոշում է սպառնում՝ Միացյալ Նահանգների դիվանագիտական և ռազմական գերատեսչությունների գաղտնի հաղորդագրություններն իր հիմնադրած Wikileaks կայքում հրապարակելու համար:

ԱՄՆ-ի դատախազության առաջադրած մեղադրանքով 47-ամյա Ջուլիան Ասանժին 5 տարվա ազատազրկում է սպառնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG