Մատչելիության հղումներ

Փաշինյանը հայտարարում է ԵԱՏՄ-ում էներգառեսուրսների ոչ խտրական գնագոյացման անհրաժեշտության մասին


Armenia -- PM Nikol Pashinian Addresses the Session of the Eurasian Intergovernmental Council in Yerevan. 30April, 2019
Armenia -- PM Nikol Pashinian Addresses the Session of the Eurasian Intergovernmental Council in Yerevan. 30April, 2019

Այսօր Երևանում կայացած Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց միությունում էներգառեսուրսների ոչ խտրական գնագոյացման անհրաժեշտության մասին:

Այս տարի Հայաստանն է նախագահում ԵԱՏՄ-ում, և օրվա առաջին կեսին Երևանի մարզահամերգային համալիրում Փաշինյանը ընդունում էր հյուրերին՝ միության անդամ մյուս չորս երկրների վարչապետերին:

«Մենք անհրաժեշտ ենք համարում ակտիվացնել այն ջանքերը, որոնք ուղղված են ոչ խտրական հիմքի վրա էներգառեսուրսների գնագոյացման զգայուն հարցի արագ լուծմանը և դրանց տարանցմանը Միության անդամ պետությունների տարածքներով՝ այդ թվում հաշվի առնելով տարանցիկ բաղադրիչները», - ասաց Փաշինյանը:

Այն, որ Ռուսաստանի նախաձեռնած միությունում բնական գազի գինը անգամներով տարբերվում է նոր խնդիր չէ, որի մասին բարձրաձայնում են անդամ երկրները: Օրինակ, Ռուսաստանում, Ղազախստանում կապույտ վառելիքն ավելի էժան է, քան ԵԱՏՄ այն երկրներում, ուր չկան նավթի ու գազի պաշարներ, ինչպես, օրինակ, Բելառուսն է կամ Հայաստանը:

Անցած տարվա դեկտեմբերի 6-ին կայացած ԵՏՄ սանկտպետերբուրգյան գագաթնաժողովում հարցը դարձավ քննարկման առարկա: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դիմելով Պուտինին՝ հայտարարեց, թե ռուսական գազի գինը Բելառուսի սահմանին արժե հազար խորանարդ մետրը 130 դոլար, մինչդեռ Բելառուսին սահմանակից Ռուսաստանի Սմոլենսկի նահանգում 70 դոլար:

«Ինչպե՞ս մրցակցել», - հարց բարձրացրեց Լուկաշենկոն:

Հայաստանի սահմանին ռուսաստանյան գազն էլ ավելի թանկ է՝ 165 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց: Իսկ բնակարաններում մենք վճարում ենք մոտ երկու անգամ ավելի բարձր՝ 285 դոլար:

Վերադառնանք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի այսօրվա նիստին: Վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ եվրասիական ուղղությունը շարունակում է առաջնահերթ մնալ Հայաստանի համար․ - «Ինչպես արդեն բազմիցս նշել եմ, Եվրասիական տնտեսական միությունում մասնակցությունը մեր կառավարության գործունեության առաջնային ուղղություններից է։ Մենք ձգտում ենք ԵԱՏՄ-ում Հայաստանի առավելագույնս արդյունավետ մասնակցությանը` միևնույն ժամանակ ջանքեր գործադրելով համագործակցության մեխանիզմների կատարելագործման և ինտեգրացիոն տարածքի արդյունավետ գործունեության համար»:

Հայաստանի Վիճակագրական կոմիտեի համաձայն, 2018 թվականի արդյունքներով Հայաստանի ողջ արտաքին առևտրում ԵԱՏՄ ճափաբաժինը կազմել է 27 տոկոս, ինչ ավելի բարձր է, քան, օրինակ, Եվրամիության չափաբաժինը՝ 24.8 տոկոս: Սակայն եթե ԵԱՏՄ երկրների հետ առևտուրը անցած տարի 2017-ի համեմատ աճել է 11.3 տոկոսով, ապա Եվրամիության հետ ավելի շատ՝ 19 տոկոսով:

Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասի խոսքով, 2015 թվականի հունվարի 1-ից գործող ԵԱՏՄ քիչ հաջողությունների չի հասել՝ նորմատիվային բազան է ընդունվել, իրենց աշխատանք են կատարելագործում միության կառավարող մարմինները:

«Սակայն պետք չէ մոռանալ դեռևս չլուծված խնդիրների մասին: Պետք է հասկանալ, թե որոնք են փոխադարձ առևտրում խոչընդոտների շատացման պատճառները: Հատկապես՝ արգելքների պատճառները, որոնք խախտում են միության նորմերը: Ո՞րն է նման արգելքների պատճառը՝ մեր պայմանագրի ոչ կատրյալ լինելը՞, թե՞ միության առանձին անդամների իրավական նիհիլիզմը», - հայտարարեց Ռումասը:

Խոսեց նաև Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ով կայացած համարեց ԵԱՏՄ-ն:

Ի դեպ, Դմիտրի Մեդվեդեև այսօր գերադասեց շփվել միայն ռուսաստանցի լրագրողների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG