Վենեսուելայում խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն, ում Միացյալ Նահանգներն ու տասնյակ այլ երկրներ ճանաչում են որպես երկրի լեգիտիմ նախագահ, հայտարարել է, թե նախագահ Նիկոլաս Մադուրոյին պաշտոնանկ անելու վերջին փուլն է սկսում՝ իր խոսքով, խիզախ զինվորների աջակցությամբ:
Կառավարական զորքերը Գուայդոյի այս հայտարարությունները որակել են որպես իշխանությունը տապալելու փորձ: Reuters լրատվական գործակալության հաղորդմամբ՝ զինվորական համազգեստով տասնյակ անձինք սկսել են արցունքաբեր գազ կիրառել ընդդիմության առաջնորդի ու նրա աջակիցների նկատմամբ:
Լարվածությունն այս պահին էլ չի մարում, դեպքերը զարգանում են մայրաքաղաք Կարակասում գտնվող ռազմաբազայի մերձակայքում:
Քիչ առաջ պաշտպանության նախարարը հայտարարել է, թե զինված ուժերը հավատարիմ են Մադուրոյին: Վերջինիս աջակցում են Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Թուրքիան և Կուբան: